Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Համաշխարհային բանկ (WB)
04.10.2021
Համաշխարհային բանկ (WB)

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի (WB) միջև համագործակցության վերաբերյալ

 

Համաշխարհային բանկը/World Bank (ՀԲ) հիմնադրվել է 1944թ.: ՀԲ-ի խումբը բաղկացած է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (IBRD), Միջազգային զարգացման ընկերակցությունից (IDA), Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունից (MIGA) և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնից (ICSID): Բանկը բաղկացած է 189 անդամ պետությունից (բաժնետերեր/shareholders):  

ՀԲ-ի երկու հիմնական նպատակներն են՝ մինչև 2030թ. կրճատել ծայրահեղ աղքատությունը և նպաստել երկրների ընդհանուր բարեկեցությանը և բարգավաճմանը:

ՀԲ-ն հանդիսանում է ՀՀ-ի ամենախոշոր վարկատուներից մեկը: ՀՀ-ն անդամակցում է ՀԲ-ին «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն` 1992թ. սեպտեմբերի 26-ին ստորագրելով ՎԶՄԲ-ի «Համաձայնագրի հոդվածները» («Articles of Agreement»):

ՀԲ-ի կողմից տրամադրված վարկերը, փոխառությունները, ինչպես նաև դրամաշնորհները ներգրավվել են տնտեսության տարբեր ոլորտներում (պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, ճանապարհաշինություն, էներգետիկա, կրթություն, գյուղատնտեսություն, ոռոգման համակարգեր, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, մարդկային կապիտալ, առևտրի խթանում, արդարադատություն և տուրիզմ) նպատակային ներդրումային ծրագրերի և անմիջականորեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով:

ՎԶՄԲ-ի ընդհանուր կապիտալում Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվել է 1765 մասնաբաժնի, որը կազմում է ընդհանուր կապիտալի 0.07%-ը, իսկ ՀՀ քվեարկության իրավունքը (Voting power) կազմում է ընդհանուր ձայների 0.10%-ը:

 

1993-2021թթ. ՀՀ կառավարությունում ՀԲ-ի ընդհանուր պորտֆելը (Total commitment) կազմում է 2.434.734.000 ԱՄՆ դոլար: Ներկայում ՀԲ-ի հետ համագործակցության շրջանակներում 23 ծրագրեր գտնվում են ընթացիկ փուլում, որոնցից 16-ը վարկային ծրագրեր են, իսկ 7-ը՝ դրամաշնորհային:  

ՀԲ-ի հանդեպ ՀՀ կառավարության պարտքը 31.08.2021թ. դրությամբ կազմել է 1,743.4 մլն ԱՄՆ դոլար (ՄԶԸ՝ 937.5 մլն ԱՄՆ դոլար, ՎԶՄԲ՝ 805.9 մլն ԱՄՆ դոլար):

ՀԲ-ում Հայաստանի Հանրապետությունը ներառված է հոլանդական ընկերակցային  (Constituency) խմբում, որը ներկայացվում է Գործադիր տնօրեն (Executive Director) Կուն Դավիդսեի կողմից:

 

Համաշխարհային բանկի հետ ընթացիկ ծրագրերն են՝    

 

Վարկային ծրագրեր

 

  1. 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր»/«LRNIP» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ  8229-AM):
  2. 2013թ. մայիսի 17-ին ՀՀ-ի և ՄԶԸ-ի միջև ստորագրվել է 22.8 մլն ՀՓԻ գումարի չափով «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր»/«DPCP» ֆինանսավորման համաձայնագիրը (Փոխառություն թիվ  5222-AM):
  3. 2014թ. մայիսի 23-ին ՀՀ-ի և ՀԲ-ի (ՎԶՄԲ և ՄԶԸ) միջև ստորագրվել են 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով (որից՝ 15 մլն ԱՄՆ դոլարը՝ ՎԶՄԲ-ի միջոցներից, 9.800.000 ՀՓԻ-ն՝ ՄԶԸ-ի միջոցներից) «Կրթության բարելավման ծրագիր»/«EIP» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերը (Վարկ թիվ 8342-AM, Փոխառություն 5387-AM):
  4. 2014թ. մայիսի 23-ին ՀՀ-ի և ՄԶԸ-ի միջև ստորագրվել է 13.9 մլն ՀՓԻ գումարի չափով «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր»/«SPAP2» ֆինանսավորման համաձայնագիրը (Փոխառություն թիվ 5398-AM):
  5. 2014թ. օգոստոսի 6-ին ՀՀ-ի և ՀԲ-ի (ՎԶՄԲ և ՄԶԸ) միջև ստորագրվել են 32.67 մլն ԱՄՆ դոլարի չափով (որից՝ 23 մլն ԱՄՆ դոլարը՝ ՎԶՄԲ-ի միջոցներից, 6,260,000 ՀՓԻ-ն՝ ՄԶԸ միջոցներից) «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր»/«CARMAC2» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերը (Վարկ թիվ 8374-AM, Փոխառություն թիվ 5504-AM և 5505-AM):
  6. 2014թ. օգոստոսի 6-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ»/«TPQI» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8392-AM):
  7. 2014թ. օգոստոսի 6-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում»/«AESRP AF» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8388-AM):
  8. 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր»/«SILD» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8483-AM): 
  9. 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի  միջև ստորագրվել է 52  մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր»/«ETNIP» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8495-AM):
  10. 2015թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՄԶԸ-ի միջև ստորագրվել է 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում»/«LRNIP» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8523-AM):
  11. 2015թ. նոյեմբերի 18-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 21 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Պետական հատվածի արդիականացման երրրորդ ծրագիր»/«PSMP 3» վարկային համաձայնագիրն (Վարկ թիվ  8539-AM):
  12. 2016թ. փետրվարի 23-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր»/«LEIDP» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8572-AM):
  13. 2016թ. մայիսի 12-ին ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր»/ «PSFRP» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8615-AM):
  14. 2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 13,400,000 եվրո  գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»/«LRNIP AF2»  վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 8957-AM):
  15. 2020թ. ապրիլի 21-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 17.9 մլն եվրո գումարի չափով «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում»/«SILD AF» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 9060-AM):
  1. 2021թ. փետրվարի 18-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի/IBRD միջև ստորագրվել է 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»/«DPCP AF» վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 9202-AM):

 

Դրամաշնորհային ծրագրեր

  1. 2017թ. մարտի 23-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր»/«PHRD Grant» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0A4449):
  2. 2017թ. ապրիլի 28-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում«/«ECASTAT Grant» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0A4543):
  3. 2020թ. մայիսի 6-ին ՀՀ-ի և ՀԲ-ի միջև ստորագրվել է 2,700,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»/«JSDF Grant» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0B2613):
  4. 2020թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ-ի և ՀԲ-ի միջև ստորագրվել է 2,662,985.40 եվրո գումարի չափով «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի»/«EU4 Innovation Project» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0B2692):
  5. 2020թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ-ի և ՀԲ-ի միջև ստորագրվել է 250,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկրորդ դրամաշնորհ»/«EGPS Grant» նամակ համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0B3556):
  6. 2021թ. մայիսի 7-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 3,718,218 ԱՄՆ դոլար գումարի չափով «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքների ծրագիր»/«SPF Grant» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0B5651):
  7. 2021թ. մայիսի 17-ին ՀՀ-ի և ՀԲ-ի միջև ստորագրվել է 500.000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության լրացուցիչ ֆինանսավորում»/«EITI AF» դրամաշնորհային համաձայնագիրը (Դրամաշնորհ թիվ TF0B4808):

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)