Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ՀՀ ՖՆ-ում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
25.01.2018
Հանդիպում ՀՀ ՖՆ-ում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:
Նախարար Արամյանը նշել է, որ շատ կարևոր է նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման սերտ համագործակցությունը. նախարարությունը կարևորում է գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով նրանց ներգրավվածությունը: «Եթե նախկինում գնումների գործընթացին միջին մասնակցությունը 3.2 էր, այժմ 4.2 է, և այդ ցուցանիշի դեպքում ֆիկտիվ մասնակցություն չկա. բավականին լավ արդյունքներ ունենք: Այստեղ մեծ է նաև ձեր ներդրումը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ճիշտ գործիքներով ճիշտ գործողություններ իրականացնենք», - ասել է նախարարը:
Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից գնումների ընթացակարգերի մասնակից պատվիրատուներին տրվել է շուրջ 400 պարզաբանում, ինչպես նաև, ելնելով օրենսդրական փոփոխություններից, 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացրել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումներ:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Քննարկվել են գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման նպատակով նախաձեռնվել է հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց: Քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած խնդիրներն ամփոփելու համար պարբերաբար նման աշխատանքային հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարար Վարդան Արամյանը իր գոհունակությունն է հայտնել քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչներին նախաձեռնությունների և համագործակցության համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)