Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
13.06.2018
Հանդիպում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հունիսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության և UNICEF-ի միջև առկա համագործակցության ընթացիկ հարցերին և կարևորել դրա զարգացման հնարավորությունները:

Տանյա Ռադոչան նշել է, որ թեև հիմնադրամը, իր գործունեությունն առավելապես ծավալելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում, ոչ ավանդական գործընկեր է հանդիսանում ֆինանսների նախարարության համար, սակայն համագործակցությունը նախարարության հետ առանքային նշանակություն ունի:  

Կարեն Բրուտյանն ընդգծել է, որ ճյուղային նախարարությունների հետ իրականացվող համակարգված աշխատանքը և UNICEF-ի հետ արդյունավետ համագործակցությունը թույլ կտան ՀՀ-ում ապրող երեխաների համար առավել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելու լրացուցիչ խթաններ ստեղծել:  

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Արգենտինայից Հայաստան փորձագետ հրավիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում բյուջեն նախագծելիս առավելագույնս հաշվի առնել երեխաներին առնչվող խնդիրները` հիմք ընդունելով այս մասով նախորդ տարիների բյուջեի կատարողականի վերլուծության արդյունքները:  

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)