Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Մոսկվայում կայացել է Եվրասիական հարկային շաբաթը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը
10.05.2021
Մոսկվայում կայացել է Եվրասիական հարկային շաբաթը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը

Անձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ ՌԴ ֆինանսների նախարարության հետ ՀՀ ֆինանսների նախարարության համա­գոր­ծակցու­­­թյան ծրագրի շրջանակներում վերջերս ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը եղել է  Մոսկվայում, մասնակցել Եվրասիական հարկային շաբաթի ընթացքում կայացած հանդիպումներին:

Եվրասիական հարկային շաբաթվա շրջանակներում կայացած մի շարք համաժողովների ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության (հատկապես միջազգային հարկային քաղաքականության) արդի զարգացումները և դրանց արձագանքելու հնարավոր ուղղությունները։ Խոսքը հատ­կա­պես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում էլեկտրոնային առևտրի և անդրազգային կազմակեր­պու­թյուն­ների հարկման կանոնների վերանայման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների մասին է։

ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Միկրոձեռնարկատիրության հարկումը» խորա­գրով համաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում միկրո­ձեռ­նարկա­տիրության հարկման համակարգի առանձնահատկությունները։ Համաժողովի ընթաց­քում մանրա­մասն քննարկվել է նաև միկրոձեռնարկատիրության հարկման ռուսական փորձը։

ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական կենտ­րոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Կենտրոնի մասնագետների քննարկ­մանն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված կրկնակի հարկումը բացառող ՀՀ մոդելային համա­ձայնագրի նախագիծը։

Կազմակերպվել է նաև մասնակիցների այցելությունը ՌԴ ֆինանսների նախա­րա­րու­թյուն, որի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նախարարության հարկային քաղա­քա­կա­նու­թյան վարչության պետի տեղակալ Նադեժդա Կուզմինայի, միջազգային հարկային հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ալեքսանդր Սմիրնովի և ԱԱՀ-ի գծով հար­կային քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Աննա Լազավայայի հետ։

Հան­դիպ­­ման ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության արդի հարցեր, հատկապես քննարկվել է միջազգային հարկային քաղաքականության շրջանակներում ՌԴ փորձը՝ կապված նոր երկրների հետ (օրինակ՝ Ճապոնիայի հետ) կրկնակի հարկումը բացա­ռող համաձայնագիր կնքելու հետ։

Բացի այդ, տեղի են ունեցել հանդիպումներ նաև ՌԴ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հարկային քաղա­քա­կանության ծրագրերի ղեկավար Լևոն Հայրապետյանի և կենտրոնի մի քանի այլ մաս­նա­գետ­ների հետ: Նրանց հետ  քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հար­կա­յին խթան­ների՝ ՌԴ-ում գործող համակարգը և հատկապես համաճարակի ընթացքում այդ խթան­ների համակարգում կատարված բարելավումները։

Հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել նաև Ernst & Young խորհրդատվական, DLA Piper միջազգային իրավախորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների, ՌԴ կառա­վա­րու­թյանն առընթեր ֆինանսական համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտու­թյունների դոկ­տոր Իրինա Խավանովայի հետ

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)