Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է համաձայնագիր
14.11.2017
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նոյեմբերի 14-ին ստորագրվել է 80 մլն եվրո արժողությամբ վարկային (թիվ 28470) համաձայնագիր, որի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ս.թ. նոյեմբերի 9-ի նիստում: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վարկի գումարը կազմում է 80 մլն եվրո, որը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ Համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսված է՝ 2,3% 1-ին հատկացման և 2,46 երկրորդ հատկացման համար, պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ը, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են շուրջ 8,3 մլն եվրո: Բյուջետային աջակցության վարկը միտված է Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)