Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված առաջնահերթությունները գործնական քայլով
27.02.2018
Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված առաջնահերթությունները գործնական քայլով

ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 2-ին մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը, որը վարում է նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը: Սեմինարն անցկացվում է շաբաթը 3 անգամ՝ մինչև մարտի 5-ը:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության՝ Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված առաջնահերթությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպված սեմինարի հիմնական նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել միասնական թվայնացված միջավայրից բխող հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին: Անդրադարձ է կատարվում նաև Blockchain տեխնոլոգիային, դրա տարբեր ոլորտներում կիրառմանը, կրիպտոարժույթների, սոցիալական ինժեներիայի, սոցիալական ցանցերի հնարավոր  ազդեցություններին, զարգացումներին և հավանական ռիսկերին:

Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել թվային փոխակերպման և զարգացման գործում։ Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը կարևորվում է ինչպես պետության կառավարման համակարգի որակի և անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացումն ապահովելու համար։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)