Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանն անդամակցել է BEPS ներառական հարթակին
15.02.2019
Հայաստանն անդամակցել է BEPS ներառական հարթակին

Տնտեսական համագործակցության և զարգացման կազ­մակեր­պու­թյունը (ՏՀԶԿ) հայտարարել է Հայաստանի Հանրապետության՝ հարկման բազայի քայքա­­յումը և շահույթի տեղափոխումը կանխելու ներառական հարթակին (Inclusive Framework on BEPS) անդամակցության մասին:

BEPS ծրագրի ներառական հարթակի հիմնական նպատակը համարվում է միջազ­գային հար­կա­յին հարա­բե­րու­թյուններում հարկումից խուսափելու հնարավորությունները կանխելուն ուղղված համա­պա­տաս­­խան միջազգային ստանդարտների մշակմանը երկրների ներգրավ­վա­ծու­թյան ապահո­վումը՝ հավասար ձայնի իրավունքով, ինչպես նաև տարբեր երկրներում BEPS ծրագրի իրա­կա­նաց­ման արդյունքների մոնիտորինգը: Այլ կերպ ասած՝ BEPS ծրագրի ներառա­կան հար­թա­կին անդամակցության արդյունքում՝

  • հնարավոր կլինի մյուս անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների աջակ­­ցու­թյամբ տեղայնացնել միջազգային հարկային հարաբերություններին վերաբերող կար­գա­­վո­րում­ները՝ կանխելու համար Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող հարկման բազա­­ների արտահոսքը այլ երկրներ,
  • անմիջական մասնակցություն ունենալ միջազգային հարկային հարաբերությունների կար­գա­վո­րում­ների մշակման գործընթացին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)