29.11.2023
Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:
Օրակարգում`
1.Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:
2.Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: