Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
25.03.2024
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում ղեկավար ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում ղեկավար ներգրավելու վերաբերյալ

Աշխատանքի նկարագրություն

Ֆինանսների նախարարությունը փնտրում է հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության մասնագետ՝ Նախարարության նպատակների իրագործմանն ուղղված հաղորդակցության ռազմավարությունների իրականացման և հասարակայնության հետ կապերի ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ

Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ղեկավարը պատասխանատու է հետևյալ գործընթացների կազմակերպման և իրականացման համար, ներառյալ՝

Համապարփակ հաղորդակցության ռազմավարությունների մշակում և իրականացում

  • Նախարարության թիրախային լսարանները և հաղորդակցության կարիքները սահմանելու նպատակով հետազոտության և վերլուծության իրականացում,
  • Նախարարության նպատակներին և առաջնահերթություններին համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ հաղորդակցման ռազմավարությունների մշակում և իրականացում,
  • Նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունները, նախաձեռնությունները և ձեռքբերումները արդյունավետ կերպով հաղորդելու նպատակով հիմնական հաղորդագրությունների ու բովանդակության մշակում,
  • Նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից մշակվող փոփոխություններին (քաղաքականություններ, բարեփոխումներ, նոր օրենքներ և այլն) զուգահեռ դրանց հաղորդակցության պլանի մշակումը ապահովող ընթացակարգերի ստեղծում։

Բովանդակության ստեղծում և տարածում, ներառյալ՝

  • Մամուլի հաղորդագրությունների, հայտարարությունների, հոդվածների և վերլուծական, բացատրական այլ նյութերի պատրաստում ՝ լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածելու համար,
  • Հաղորդակցության շրջանակներն ընդլայնելու և տարբեր լսարաններ ներգրավելու համար մուլտիմեդիա բովանդակության (ներառյալ ինֆոգրաֆիկա, տեսանյութեր և ինտերակտիվ այլ նյութեր) մշակում,
  • Թիրախային լսարանների հետ արդյունավետ կոմունիկացիա վարելու նպատակով՝ տարբեր ուղիներով (ներառյալ ավանդական լրատվամիջոցները, թվային հարթակները և սոցիալական մեդիա) բովանդակության տարածում։

Ճգնաժամային կառավարման իրականացում, ներառյալ

  • Հնարավոր խնդիրները և ճգնաժամերը արդյունավետ կառավարելու և մեղմելու համար ճգնաժամային հաղորդակցության պլանի և կանոնակարգերի մշակում, միևնույն ժամանակ թափանցիկության և Նախարարության գործողությունների նկատմամբ վստահության ապահովում։

Լրատվամիջոցների հետ հարաբերություններ

  • Լրագրողների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • Լրատվամիջոցների հարցումներին պատշաճ կերպով արձագանքելու գործընթացի համակարգում
  • Նախարարության տեսանելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու հնարավորությունների բացահայտման նպատակով լրատվամիջոցների կողմից Նախարարության գործունեության լուսաբանման մշտադիտարկում,
  • ԶԼՄ-ների կողմից Նախարարության գործունեության լուսաբանման և հանրային ընկալումների վերահսկում, հաղորդակցության ռազմավարությունների և նախաձեռնությունների շարունակական մշտադիտարկում և դրանց բարելավման վերաբերյալ առաջարկությունների տրամադրում։

Միջոցառումների կառավարում և հասարակայնության ներգրավվածության ապահովում, ներառյալ՝

  • Նախարարության գործունեությունը հանրայնացնելու և շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը խթանելու նպատակով մամուլի ասուլիսների, տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցների, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպում։
  • Արտաքին գործընկերների հետ համագործակցության ճանապարհով Նախարարության առաքելությանը նպաստող համատեղ միջոցառումների և նախաձեռնությունների կազմակերպում։

Թվային և սոցիալական մեդիայի կառավարում, ներառյալ՝

  • Հասարակայնության իրազեկման և արդյունավետ հետադարձ կապի ապահովման համար թվային տարբեր հարթակներում Նախարարության «ակտիվության» ապահովում,
  • Հասարակայնության ներգրավվածությունը և իրազեկվածությունը բարձրացնելու համար Նախարարության նախաձեռնությունների և քաղաքականությունների վերաբերյալ սոցիալական մեդիա արշավների մշակում և իրականացում։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի, լրագրության կամ հարակից ոլորտներում:
  • Ֆինանսական քաղաքականությունների, տնտեսության սկզբունքների և կառավարության գործունեության մասին իմացության բազային մակարդակ։
  • Հաղորդակցության մասնագետի կամ նմանատիպ աշխատանքի փորձ (նախընտրելի է պետական կամ ֆինանսական ոլորտում):
  • Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ՝ բարդ տեղեկատվությունը հստակ և համոզիչ փոխանցելու համար:
  • Լրատվամիջոցների և շահագրգիռ կողմերի հետ կապեր հաստատելու և պահպանելու փորձ:
  • Թվային հաղորդակցման գործիքներով և սոցիալական մեդիահարթակներում աշխատանքների կազմակերպման փորձ:
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման հմտություններ և փորձ:
  • Ճգնաժամերի կառավարման և ռազմավարական պլանավորման փորձ:
  • Զգայուն տեղեկատվության հետ աշխատելու համապատասխան հմտություններ և փորձ։

 

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել hrm@minfin.am էլ․ հասցեին մինչև ապրիլի15-ը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)