Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հերքում
11.04.2024
Հերքում

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մի ընկերության առանց մրցույթի պատվիրակել է շենքերի մաքրման ծառայություններ, հայտնում ենք հետևյալը:

25.12.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետև՝ Պատվիրատու) և «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ի (այսուհետև՝ Կատարող) միջև կնքվել է  ՀՀ ՖՆ-ԳՀԾՁԲ-20/32 ծածկագրով շենքերի մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ Կատարողը պետք է ապահովեր Պատվիրատուի ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքի մաքրությունը ժ. 8:30-18:00 մինչև 20.12.2023թ.:

Նախքան 2022թ. ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի մաքրման ծառայություններն առավոտյան ժամերին՝ աշխատանքային ժամի սկսվելուց առաջ, իրականացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: Հաշվի առնելով, որ 2022թ. հունվարի 1-ից վերջինս այլևս չէր իրականացնելու մաքրման ծառայությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 13.09.2021թ. կնքել է ՀՀ ՖՆ-ԳՀԾՁԲ-21/12 ծածկագրով պայմանագիր «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ի հետ, ըստ որի՝ վերջինս պետք է ապահովեր Պատվիրատուի վարչական շենքի մաքրման ծառայությունների մատուցումը առավոտյան ժամերի՝ մինչև 08:00-ն, 24 ամիս ժամկետով (պայմանագրի սկիզբ է հանդիսացել 03.01.2022թ.):

Հարկ ենք համարում նշել, որ նշված երկու պայմանագրերն էլ կնքվել են մրցակցային ընթացակարգերի արդյունքում բավարար հայտեր ներկայացրած մասնակիցներից ցածր գին ներկայացրած մասնակցին հաղթող ճանաչելու սկզբունքով: Ընթացակարգերին մասնակցել են համապատասխանաբար 6 և 4 մասնակիցներ:

Հաշվի առնելով, որ 2024թ. հունվարից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը փաստացի չուներ իր վարչական շենքի մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր՝ վերջինս 13.12.2023թ. հայտարարել է էլեկտրոնային աճուրդի հրավեր, որով նախատեսված է եղել նախորդ 2 պայմանագրերով սահմանված ամբողջ ծառայությունների մատուցումը 1096 օրացույցային օրվա համար: Նշված հրավերով գնման գին է սահմանվել 93,000,000 ՀՀ դրամը, որի հաշվարկման համար հիմք է հանդիսացել նախորդ պայմանագրերով մատուցված ծառայությունների միջինացված արժեքը: Աճուրդն ամփոփելու պահին մասնակիցների ներկայացրած գները գերազանցել են տվյալ ընթացակարգի շրջանակում սահմանված գնման գինը. ընթացակարգը 29.12.2023թ. հայտարարվել է չկայացած:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ շենքերի մաքրման ծառայությունները կրում են շարունակական բնույթ և առանց մաքրության ծառայությունների իրականացման աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելն անհնարին կլիներ, իսկ 29.12.2023թ.-ից հետո նոր մրցույթ հայտարարելու դեպքում շենքի ամենօրյա մաքրությունն առնվազն 40 օր չէր իրականցվելու՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրատապության հիմքով իրականացրել է մեկ անձից գնում վերոնշյալ 2 պայմանագրերով ծառայություն մատուցած ընկերության՝ «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ի հետ, ըստ որի՝  ՀՀ ՖՆ ՀՄԱԾՁԲ-24/1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Կատարողը պետք է մատուցեր շենքերի մաքրման ծառայություններ մինչև 29.02.2024թ. (2 ամիս ժամկետով) 4,641,889 ՀՀ դրամով (կողմնորոշիչ գնի մասով հիմք է հանդիսացել արդեն իսկ ավարտված պայմանագրի գինը):

Քանի որ նախատեսվում էր ընթացակարգն իրականացնել մրցակցային եղանակով և այդ պատճառով նախորդ պայմանագիրը կնքվել էր մինչև փետրվարի 29-ը, 2024թ. հունվար ամսին հրապարակվել է ՀՀ ՖՆ-ԷԱՃԾՁԲ-24/1 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի հրավերը, վերջինս, սակայն, 27.02.2024թ. հայտարարվել է չկայացած՝ առաջին տեղ զբաղեցրած մասնակից «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից հայտում առկա անհամապատասխանությունները չշտկելու պատճառով, որի հետևանքով վերոնշյալ կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:

Հետագա 2 ամիսների մաքրման ծառայությունների մատուցումն իրականացնելու նպատակով հրատապության հիմքով (նախորդ նկարագրված դեպքի միևնույն հիմքով) մեկ անձից գնման ձևով կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ ՀՀ ՖՆ ՀՄԱԾՁԲ-24/2 ծածկագրով «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ի հետ՝ նախքան նոր մրցույթի հրապարակումը:

06.03.2024թ. հրապարակվել է ՀՀ ՖՆ-ԷԱՃԾՁԲ-24/2 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի հրավեր՝ շենքերի մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով, և ներկայումս պայմանագրի կնքման փուլն է: Նվազագույն գին կրկին առաջարկել է նույն՝ «Ռիելթի Մենեջմենթ Քոմփանի» ՍՊԸ-ն:

Միաժամանակ հայտնում ենք, որ մաքրման ենթակա տարածքի մակերեսը կազմում է 6357 ք/մ, ինչը նշված է վերոնշյալ հրատապության հիմքով կնքված պայմանագրերում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)