ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները
29.05.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և հարկաբյուջետային զարգացումները, ինչպես նաև անդրադարձ է կատարել նախորդ տարվա պետական բյուջեի եկամուտներին և ծախսերին, պակասուրդին և պետական պարտքին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը

Հարգելի' գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...