Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին
22.05.2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Դեսպան Քիսլերը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ներկայացնելով գերմանական կողմի դիրքորոշումը` նա հայտնել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլ նաև քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը: Նախարար Ջանջուղազյանը ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորությունը և նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի և փորձի փոխանակման տեսանկյունից:  

Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական և տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ համագործակցության այլ հարցերի և կարևորել համագործակցության ընդլայնման հեռանկարները:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)