Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին
20.11.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանի համար ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային նշանակությունը, ինչի ապացույցը հայկական կողմի պատրաստակամությունն է՝ Երևանում հյուրընկալելու ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպումը, որն աննախադեպ է Հայաստանում ֆինանսական ոլորտի նման միջոցառում հյուրընկալելու համատեքստում:

Կարևորելով ՎԶԵԲ առաքելության դերը հաջորդ տարեկան հանդիպման կազմակերպման գործում՝ նախարարն ընդգծել է, որ համապատասխան թիմերը մի շարք հարթություններում աշխատանքներ են տանում տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: ՎԶԵԲ գլխավոր քարտուղարն իր հերթին կարևորել է ընթացիկ լայնածավալ աշխատանքների դինամիկան՝ վերահաստատելով ՎԶԵԲ թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը տարեկան հանդիպման պաշտաճ անցկացման գործում:

Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ մեկտեղելու ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու ուղղությամբ:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)