Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր
07.05.2021
ՀՀ ֆինանսների նախարարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

Մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակներում Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացվի 3,718,218 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ:

Դրամաշնորհային աջակցությունն ուղղվելու է Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների և ժամանակավոր զբաղվածության ծրագրերի իրականացմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...