Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
01.12.2021
Հայտարարություն՝ ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի վերաբերյալ

 

Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2021 թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի)` թղթե կրիչով փաստաթղթերի (գործերի), աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 600-700 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաս­տաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրա­պե­տության դրամ:

 

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,

բ) աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը։

 

Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18.00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակով պայմանավորված կարանտինը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը սահմանված ժամկետում  կարող են ուղարկել նաև առցանց եղանակով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական secretariat@minfin.am փոստի հասցեով: 

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 600-700 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152 հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 033 920101 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:

 

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ.` +37411800156

Էլ. փոստ` secretariat@minfin.am

 

Կանոնակարգ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...