Հոկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպություններին շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորություն ընձեռելու հարցը, ինչպես նաև «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաշվարկային փաստաթղթերի և ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման հետ կապված մի շարք հարցեր:
Խորհրդի նիստի արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկվող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի հաջորդ քննարկմանը: