Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ
13.07.2021
ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ռազմավարական ծրագիրը:

Նշենք, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ձևավորվում է առաջիկա եռամյա ժամանակահատվածի համար։

Ըստ այդմ՝ ՀՀ 2022-2024 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են հա­մա­պա­­տաս­խա­նա­բար` 1,819.2, 1,966.7 և 2,148.3 մլրդ դրամի չափով: Եկա­մուտ­­­ների տա­­րեկան ծրա­գրա­յին ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հար­կային եկա­մուտ­ների:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ:

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրում մենք առաջարկում ենք բարձր աճի սցենար՝ առաջիկա ժամանակահատվածի համար 7 տոկոս, որը կայուն տնտեսական աճի առաջարկ է իր մեջ պարունակում, իհարկե, հավակնություններ ունենալով, որ կարող է նաև ավելի բարձր լինել», - նիստում փաստաթուղթը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նշվում է, որ նման բարձր աճերի հասնելու համար ապագա տարիներին Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով: Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը:

«2023 թվականից սկսած նշված սցենարի իրկանացման դեպքում մենք կունենանք 60 տոկոսից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցություն, ինչը նշանակում է, որ մենք լրացուցիչ կապիտալ ծախսերի քննարկման հնարավորությունը չենք սայհմանափակում», -նշել է նախարարի պաշտոնակատարը:

Տեսանյութը՝ այստեղ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...