ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
26.01.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
 

Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Ողջունելով նախարարին՝ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք ուղղված են լինելու գերատեսչության աշխատանքի արդյունավետությանն ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ընթացիկ տարում հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերներին

Հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,