ԹԵԺ ԳԻԾ
Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի և Վարշավայի բորսայի ներկայացուցիչների հետ
27.03.2023
Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի և Վարշավայի բորսայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներ Մաթեուշ Զաիստովսկուն, Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին և Մայքլ Վոլտերին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարման խորհրդի անդամ Գրեգոր Կուչարսկին և բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցության բարձր մակարդակը:

Նախարարն անդրադարձ է կատարել իրականացվող ծրագրերին և կարևորել նոր նախաձեռնությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Նախատեսվում է իրականացնել մասնավորապես գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդային հարթակի ներդրում, ինչպես նաև մանրածախ վաճառքի gp.minfin.am էլեկտրոնային համակարգի կատարելագործում:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքին պարտքի շուկայի զարգացմանը միտված ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի ֆոնդային բորսայի փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...