ԹԵԺ ԳԻԾ
16.05.2017
Ինչպե՞ս ներկայացնել առևտրի իրականացման վայրի կազմակերպման ծանուցում
«Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և  կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`
 
- Երևան քաղաքում` 1.000.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005167326)
- մարզկենտրոններում` 500.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005167334)
- Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս` 300.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005167342)
 
«Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
 
Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկ շաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են կատարված համատեղ աշխատանքների գծով առկա արդյունքների, դրանց առաջընթացի և հետագա քայլերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Կազմակերպվել են նաև սեմինար-քննարկումներ ՌԴ ՖՆ բյուջետային թափանցիկության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

 

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող...