ԹԵԺ ԳԻԾ
Կառավարությունը գնումների ոլորտի վերաբերյալ կարևոր որոշում է ընդունել
30.01.2020
Կառավարությունը գնումների ոլորտի վերաբերյալ կարևոր որոշում է ընդունել

Կառավարությունը այսօր հունվարի 30-ին կայացած նիստում պետական գնումների ոլորտին վերաբերող շատ կարևոր որոշում է հաստատել (փոփոխություններ կառավարության N 534-Ն որոշման մեջ): Այս կարգավորումը բխում է մինչ այժմ գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներից:

Որոշումը կառավարության նիստում ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային աճուրդի կարգավորմանը:

Այսպես, ըստ կատարված փոփոխության, եթե մինչ այժմ գործող կարգավորումների համաձայն, էլեկտրոնային աճուրդի ժամանակ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ինչ-որ պատճառով պայմանագիրը չկատարելու դեպքում առաջարկվում էր պայմանագիր կնքել երկրորդը տեղը զբաղեցրած մասնակցի հետ, ապա կատարված փոփոխություններով առաջարկվում է կանգնեցնել գնման գործընթացը և այն հայտարարել չկայացած:

«Տրամաբանությունը հետևյալն էր՝ երկու կազմակերպություններ կարող էին գալ հակամրցակցային համաձայնության և նրանցից մեկը աճուրդի ընթացքում սկզբունքորեն և էապես ցածր գին առաջարկելով դառնար առաջին տեղը զբաղեցնող մասնակից ու արդյունքում նրան հաջորդող արդեն երկրորդ կազմակերպությանը առաջարկվեր այն գինը, ինչ երկրորդ կազմակերպությունը ներկայավցրել էր առանց աճուրդին բովանդակային մասնակցության: Այժմ այդ հնարավորությունը ուղղակի սահմանափակվում է: Սա արդյունք է այն մշտական բարեփոխումների, որոնք իրականացվում են պետական գնումների ոլորտում և նպատակ ունի կանխել աճուրդներում հակամրցակցային համաձայնությունների հնարավորությունը», -ներկայացրել է նախարար Ջանջուղազյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,