Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի Բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
23.04.2020
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի Բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 23-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթում։

«2020 թվականի բյուջեի մասին օրենքը ընդունելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ մեկնարկից հետո։ Աշխարհում վստահաբար չեք գտնի որևէ պետություն, որը որևէ կերպ արձագանքած չլինի տեղի ունեցած զարգացումներին՝ կապված համաճարակի հետ։ Հենց դրան էլ նպատակաուղղված են Բյուջեի մասին օրենքում կատարվող փոփոխությունները, որը հնարավորություն է տալիս կառավարությանը համարժեքորեն արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին», -կառավարության նիստում ասել է Ատոմ Ջանջողազյանը։

Նիստից հետո Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն ասել է, որ 2020-ի Բյուջեի հիմքում ընկած 4,9 տնտեսական աճի փոխարեն կանխատեսվում է 2 տոկոս անկում։ Այս ամենի արդյունքում շուրջ 169 միլիարդ դրամի չափով հարկային եկամուտների պակաս է նախատեսվում, քան ծրագրով նախատեսված է եղել։ Միաժամանակ, նախարարը ընդգծել է, որ կառավարությունը չի պատրաստվում կրճատել ծախսերը։ «Ծախսերի կրճատումը ավելի կխորացնի խնդիրը և որպես քաղաքականություն դիտարկում ենք առնվազն պահպանել դրանց նույն մակարդակը։ Նախատեսվում է 324 մլրդ դրամի պակասուրդ, և մեր մոտեցումն այն է, որ իրատեսական գտնվենք, ողջամիտ ծախսեր ծրագրավորենք», -ընդգծել է նախարարը։

Ինչ վերաբերում է պարտքի ներգրավմանը, ապա ըստ ֆինանսների նախարարի, դա անխուսափելի է և դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ միջազգային վարկային խոշոր կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից, Համաշխարհային բանկից վարկեր ներգրավելու համար։

«Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը թե բացարձակ, թե հարաբերական իմաստով: Հենց ստեղծված իրավիճակն է պարտադիր դարձնում այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին», -ընդգծել է նախարարը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Հերքում

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մի ընկերության առանց մրցույթի պատվիրակել է շենքերի մաքրման ծառայություններ, հայտնում ենք...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: