ԹԵԺ ԳԻԾ
Կներդրվի մասնակցային բյուջետավորման գործընթաց համայնքային մակարդակում
16.11.2023
Կներդրվի մասնակցային բյուջետավորման գործընթաց համայնքային մակարդակում

Հանրային ֆինանսների կառավարման եւ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելու, դրանց ներառականությունը մեծացնելու, ինչպես նաեւ հանրային բնույթի ծախսերը հասցեական եւ թիրախավորված դարձնելու նպատակով 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար ՀՀ համայքներին տրամադրվող սուբվենցիաների շրջանակներում նախատեսվել է 500 մլն դրամ, որը համայնքներին կտրամադրվի մասնակցային ընթացակարգերով:

Մասնակցային բյուջետավորման գործընթացների ներդրումը հնարավորություն կտա համայքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունը եւ արդյունավետությունը: Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն եւ իրականացման հնարավորություն կստանան:

ՀՀ կառավարության կողմից 2023թ. նոյեմբերի 2-ին ընդունվել է «ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձեւավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշումը, համաձայն որի կարգավորվում են մասնակցային ընթացակարգերով համայնքներում բնակչության անմիջական մասնակցությամբ բյուջետային ծրագրերի գծով առաջարկների ներկայացման, քննարկման եւ ուղղակի քվեարկության միջոցով ընտրության գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները եւ սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը:

2024թ. այս պահանջները փորձնական կարգով կտարածվեն 4 համայնքերում՝ ընդգրկելով Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ եւ Արմավիրի մարզի Արմավիր համայնքները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ԱԶԲ նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հանրային քննարկում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

 

    ...