ԹԵԺ ԳԻԾ
Բարխուդարյան Լևոն

1993-1997թթ.
15.06.1999թ.-11.11.2000թ.

Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի 

Ծնվել է 1958թ.-ի ապրիլի 6-ին Երևանում:

1975թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը: 1980թ. ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: 1980-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-1985թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտ:

1985-1990թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 1990-1992թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահի տեղակալ: 1992-1993թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

1993-1997թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: 1997թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական: 1997-1999թթ. նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան, 1999-2000թթ.` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: 

1985թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: