Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
01.06.2018
Նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել «Կառուցողական երկխոսության հանձնառություն  ծրագրի» հիմնական ուղղությունները և համագործակցության հնարավոր եզրերը: Ծրագրի ուղղություններն են՝ հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգը, փաստարկված քաղաքականությունների մշակումը, կոալիցիաների ստեղծումը և զարգացումը, ինչպես նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցությունը, երկխոսությունը կառավարության և ՏԻՄ-երի հետ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով՝ նման հանդիպումների համար անհրաժեշտ է մշակել գրագետ աշխատանքային ձևաչափ, ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:

«ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես հանրային ֆինանսների ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ իր գործառույթների շրջանակներում և քննարկման անհրաժեշտ խնդիրների դեպքում սահմանել արագ արձագանքման սխեմա. քննարկումները դարձնել ավելի ակտիվ և կառուցողական»,- ասել է Կարեն Բրուտյանը:

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարևորել է նման համագործակցության հարթակի ստեղծումը, որը կբարձրացնի հասարակական կազմակերպությունների ինստիտուտի դերը երկրի համար կարևոր որոշումների կայացման գործընթացում:

Նրա  խոսքով՝ այս ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության  կազմակերպություններ-կառավարություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա:

Հանդիպման ավարտին որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)