Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Պաշտոնապես մեկնարկել է «Պետական գնումների հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության խթանում» ծրագիրը
23.11.2023
Պաշտոնապես մեկնարկել է «Պետական գնումների հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության խթանում» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել «Պետական գնումների հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:

Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը եւ պետական գնումների թափանցիկության եւ հաշվետվողականության խթանմանը եւ իրականացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է իրականացվող ծրագիրը․ «Սա եւս մեկ քայլ է զինելու մեր հանրությանը, ի դեմս քաղաքացիական հասարակության, անհրաժեշտ գործիքակազմով, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին պահանջատեր կանգնելու համար»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը բացման արարողությանը նշել է, որ գնումների ոլորտի հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, սակայն հասարակական կազմակերպությունների ու լրագրողների կողմից գնումների ոլորտի վերահսկողության ուժեղացումը կնվազեցնի այդ ռիսկերը եւ կավելացնի հանրային կառավարման արդյունավետությունը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման» համար մեծ պատիվ է աշխատելու այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆինանսների նախարարությունը, ինչպես նաեւ այն լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են գնումների ոլորտի վերահսկմամբ»:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․Գ․ Ջոն Գալագերը՝ նշելով, որ կառավարության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ ամուր համագործակցությունն առանցքային է տեղական կարիքներն ավելի լավ հասկանալու եւ դրանց արդյունավետ լուծումներ գտնելու համար․ «Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս ծրագիրը, որի նպատակն է խթանել պետական գնումների հաշվետվողականությունն ու հանրային վերահսկողությունը։ Հուսով եմ՝ ծրագրի շրջանակներում ներկայացվելիք առաջարկներն ուշադրությամբ կդիտարկվեն որոշում կայացնողների կողմից եւ արդյունքում կնպաստեն պետական գնումների համակարգի առավել թափանցիկությանը, հաշվետվողականությանն ու վերջին հաշվով՝ արդյունավետությանը՝ ի նպաստ բոլոր ՀՀ քաղաքացիների»։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)