Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր
01.12.2017
Ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:

Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն տիկին Էվա Մանիկը:

Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով նպաստելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:

Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Համաձայնագրի շրջանակներում ներգրավվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ` Եվրոպական Միությունից` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 մլն եվրո դրամաշնորհ` E5P հիմնադրամից:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)