Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հաշվապահական հաշվառումը համակարգող խորհրդի հերթական նիստը
07.09.2021
Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հաշվապահական հաշվառումը համակարգող խորհրդի հերթական նիստը
2021թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ) XVIII նիստը: Նիստը տեղի է ունեցել ԱՊՀ կազմավորման 30-ամյակի տարում և նվիրված է այդ նշանակալից իրադարձությանը: Նիստին մասնակցել են Համակարգող խորհրդի անդամները՝ ԱՊՀ մասնակից պետությունների հաշվապահական հաշվառումը և աուդիտը կարգավորող լիազոր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՊՀ գործադիր կոմիտեից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
 
Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ հիմնական հարցերը.
 
1) Ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության ներկայիս վիճակը և Համակարգող խորհրդի 2022թ. Խնդիրները.
2) Մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության միջոցառումների ծրագրի I փուլի (2021-2025թթ) իրագործման ընթացքը,
3) Համակարգող խորհրդի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը,
4) հաշվապահական հաշվառումը կարգավորող ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառման փորձի, ինչպես նաև 2013թ. նոյեմբերի 20-ի ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր,
5) աուդիտորական գործունեության կարգավորման ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձը,
6) ԱՊՀ մասնակից պետություններում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակը,
7) ԱՊՀ մասնակից պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնող սուբյեկտների մասնակցության փորձը` հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին,
8) Համակարգող խորհրդի 2022թ. նախագահի ընտրության մասին,
9) Համակարգող խորհրդի հերթական նիստի անցկացման մասին:
 
Համակարգող խորհուրդը որոշեց՝
  1. Շարունակել աշխատանքները ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության միջոցառումների ծրագրի I փուլի (2021-2025թթ) իրագործման ուղղությամբ.
  2. Շարունակել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ազգային համակարգերի զարգացման փորձի փոխանակումը, այդ թվում՝ ազգային տնտեսվարող սուբյեկտների կողմից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձի, ինչպես նաև 2013թ. նոյեմբերի 20-ի ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությամբ փոխանակումը.
  3. 2022թ. կայանալիք Համակարգող խորհրդի նիստում քննարկել թվային ֆինանսական ակտիվների հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվություններում դրանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման, ինչպես նաև օտարերկրյա կոնտրագենտների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևակերպմանն առնչվող հարցերը.
  4. Շարունակել ԱՊՀ մասնակից պետություններում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի մասին առանձին ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությամբ փոխանակումը.
  5. Հաստատել «ԱՊՀ մասնակից պետություններում աուդիտորական գործունեության սուբյեկտների մասնակցության փորձը` հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին» փաստաթուղթը և հանձնարարել Համակարգող խորհրդի նախագահին մինչև 2021թ. սեպտեմբերի 20-ը այն ներկայացնել ԱՊՀ գործադիր կոմիտե՝ սահմանված կարգով հետագա քննարկման համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)