ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
05.10.2017
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:

Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի վերանայման աշխատանքները: Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կողմից ապրանքների ձեռքբերման նպատակով հրավիրվող էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ

 

Գրասենյակային պարագաների ձեռքբերման նպատակով ՀՀ ՖՆ հայտարարում է է էլեկտրոնային աճուրդ:

Հրավերը և հավելվածները հայերեն և ռուսերեն տարբերակներով ներկայացված են ստորև՝