Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը
12.05.2022
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը:

Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում  նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիշի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...