ԹԵԺ ԳԻԾ
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին
28.03.2023
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 28-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը:

Նախարարը  դեսպանին է ներկայացրել   ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին:

Դեսպան Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ երկու երկների ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...