Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության 2023թ. գնահատման արդյունքների վերաբերյալ հրավիրված քննարկմանը
23.11.2023
Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության 2023թ. գնահատման արդյունքների վերաբերյալ հրավիրված քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ/PEFA) 2023թ. գնահատման արդյունքների վերաբերյալ հրավիրված քննարկմանը:

Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատմամբ ապահովվում է պետական ֆինանսական կառավարման ուժեղ և թույլ կողմերի գնահատման, զեկուցման, ինչպես նաև դրանց կատարողականի չափման շրջանակը: ՊԾՖՀ-ն հիմնականում օգտագործվում է Եվրոպական միության կողմից բյուջետային աջակցության տրամադրման չափանիշները գնահատելու համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանում ՊԾՖՀ վերջին գնահատումը կատարվել է 2013 թվականին, Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2023 թվականին ֆինանսավորել է նոր գնահատման իրականացումը:

Սույն գնահատման նախնական արդյունքները նոյեմբերի 23-ին ներկայացվել են դոնոր գործընկերներին և կառավարության պաշտոնյաներին: Ընդհանուր առմամբ, գնահատումը եզրակացնում է, որ Հայաստանում ՀՖԿ համակարգը շարունակում է մնալ լավ կայացած՝ արդյունավետ գործող ինստիտուտներով և պատասխանատվություններով: ՊԾՖՀ արդյունքները նաև կնպաստեն Հայաստանում ՀՖԿ համակարգում հետագա բարեփոխումների գործընթացի իրականացման հարցում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)