Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վերականգման վարկերի բանկ (KFW)
05.10.2021
Վերականգման վարկերի բանկ (KFW)

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսական համագործակցության վերաբերյալ

 

Վերականգնման վարկերի բանկի (KfW) վերաբերյալ

«KfW» գերմանական բանկը հիմնադրվել է 1948թ.-ին Ֆրանկֆուրտում՝ որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) բանկային խումբ: Վերջինիս զարգացման միտումը սերտորեն կապված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման հետ: «KfW»-ն աջակցում է և խրախուսում առաջադեմ փոփոխությունների գաղափարներին ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Այդ նպատակով այն յոթ տասնամյակների ընթացքում տրամադրել է ավելի քան մեկ տրիլիոն եվրո վարկեր: «KfW»-ի բաժնեմասերի 80%-ը պատկանում է ԳԴՀ կառավարությանը, իսկ 20%-ը` դաշնային վարչատարածքային միավորներին:

 

 «KfW»-ի գործունեությունը Հայաստանում:

«KfW»-ը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է 1998 թվականից: «KfW»-ն մի շարք ծրագրերի իրականացման նպատակով վարկային միջոցներ է տրամադրում թե´ կառավարությանը և թե´կենտրոնական բանկին:

 

«KfW»-ի հետ ընթացիկ ծրագրերն են`

Վարկային ծրագրեր

  1. «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման I ծրագիր (I մասնաբաժին)»

2010թ. հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, «Որոտան կասկադ ՓԲԸ»-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման I ծրագրի» իրականացման նպատակով 29,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանները վերազինման նպատակով:

  1. «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման II ծրագիր»

2010թ. հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, «Որոտան կասկադ ՓԲԸ»-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման II ծրագրի» իրականացման նպատակով 22,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանները վերազինման նպատակով:

  1. «Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ - Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք»

2013թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Նոր Ակունք» ՓԲԸ-ի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է   «Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ - Լոռու, Շիրակի և Արմավիրի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման նպատակով 30,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքի հետագա վերականգնման ֆինանսավորման նպատակով:

  1. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I ծրագիր (ծրագրի 1-ին փուլ) - I մասնաբաժին»

2014թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I ծրագիր (ծրագրի 1-ին փուլ) - I մասնաբաժին» ծրագրի իրականացման նպատակով 75,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ) միացնելու համար:

  1. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I ծրագիր (ծրագրի 1-ին փուլ) - II մասնաբաժին»

2014թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I ծրագիր (ծրագրի 1-ին փուլ) - II մասնաբաժին», ծրագրի իրականացման նպատակով 10,200,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ) միացնելու համար:

  1. «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր, I փուլ»

2014թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր, I փուլ» ծրագրի իրականացման նպատակով 50,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ Կապսի ջրամբարի վերականգնման, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինման նպատակով:

  1. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III ծրագիր (ծրագրի 2-րդ փուլ)»

2015թ. դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, «ԲԷՑ»-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III ծրագիր (ծրագրի 2-րդ փուլ)» ծրագրի իրականացման նպատակով 83,000,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը՝ Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման ֆինանսավորման նպատակով:

  1. «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր, II փուլ»

2017թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության և «KfW»-ի միջև ստորագրվել «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով վարկային համաձայնագիրը՝ Կապսի ջրամբարի վերականգնման համար, մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով:

 

 

Դրամաշնորհային ծրագրեր

  1. «ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման» ծրագիր

2017թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի շրջանակներում ստորագրվել է 5,339,139.38 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիրը, որը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը։ Ծրագրի նպատակն է ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսավարողների շրջանակներում նպաստել կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։ Վերջինս իր հերթին կնպաստի գյուղական  տնտեսվարողների շրջանակներում  եկամուտների  ձևավորմանը  և  կենսամակարդի  բարձրացմանը:

  1. «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիր

2018թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ BMZ-No. 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագիրը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների,  ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև արտարժույթով կատարված ծախսերը ֆինանսավորմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...