Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
20.07.2017
Վիճակախաղերի լիցենզիայի կրկնօրինակի տրամադրում

Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար: Լիցենզավորող մարմինը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի լիցենզիայի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ 24.000 ՀՀ դրամ: Լիցենզավորված անձը լիցենզիայի կրկնօրինակի տրման համար պետական տուրքի գումարը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...