ԹԵԺ ԳԻԾ

Հաճախ տրվող հարցեր

  • Ինչպե՞ս վերադարձնել կամ վերաձևակերպել սխալ կամ ավել վճարված գումարները

    Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձևակերպման նպատակով՝ կից դիմումի ձևով, կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա որպես վճարումը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ինչպես նաև վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի գանձապետական հաշիվներ բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաև հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
    Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձևակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
    Եթե վերադարձման ենթակա գումարները վճարված են անչափահաս երեխաների անունով, ապա դիմումը ներկայացվում է ծնողներից մեկի անունով, իսկ վերադարձը հիմնավորող փաստաթղթերի հետ տրամադրվում են նաև ծննդյան վկայականների պատճենները:
    Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաև բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի և մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը և անձնագրի տվյալները/սերիան, ում կողմից է տրված, պատճենը/: Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
    Վերաձևակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը:
    Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը /գումարի վերադարձ կամ վերաձևակերպում/ կատարված լինելու մասին:

    Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 700-273 հեռախոսահամարով:

     Դիմումի ձև

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկ շաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են կատարված համատեղ աշխատանքների գծով առկա արդյունքների, դրանց առաջընթացի և հետագա քայլերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Կազմակերպվել են նաև սեմինար-քննարկումներ ՌԴ ՖՆ բյուջետային թափանցիկության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

 

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող...