Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Մասնակցային բյուջետավորման գործընթաց համայնքային մակարդակում

Հանրային ֆինանսների կառավարման եւ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելու, դրանց ներառականությունը մեծացնելու, ինչպես նաեւ հանրային բնույթի ծախսերը հասցեական եւ թիրախավորված դարձնելու նպատակով 2024թ. պետական բյուջեով ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար ՀՀ համայքներին տրամադրվող սուբվենցիաների շրջանակներում նախատեսվել է 500 մլն դրամ, որը համայնքներին է տրամադրվել մասնակցային ընթացակարգերով:

Մասնակցային բյուջետավորման գործընթացների ներդրումը հնարավորություն է տալիս համայքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունը եւ արդյունավետությունը: Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն եւ իրականացման հնարավորություն կստանան:

ՀՀ կառավարության կողմից 2023թ. նոյեմբերի 2-ին ընդունվել է «ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձեւավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշումը, համաձայն որի կարգավորվում են մասնակցային ընթացակարգերով համայնքներում բնակչության անմիջական մասնակցությամբ բյուջետային ծրագրերի գծով առաջարկների ներկայացման, քննարկման եւ ուղղակի քվեարկության միջոցով ընտրության գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները եւ սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը:

2024թ. այս պահանջները փորձնական կարգով տարածվում են  4 համայնքերում՝ ընդգրկելով Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ եւ Արմավիրի մարզի Արմավիր համայնքները:

Հայաստանի 4 համայնքում այս տարի փորձարկվում է մասնակցային բյուջետավորման համակարգը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ծրագրին՝ այստեղ:

 
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Arma TV-ի անդրադարձը՝ այստեղ։ Թեմային անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)