ԹԵԺ ԳԻԾ

 

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2020թ.-ից նախաձեռնել է կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի  (ԿՖԿՏՀ) ներդրման գործընթաց՝ նպատակ հետապնդելով ՊՖԿ հիմնական գործընթացների թվայնացման ճանապարհով բարձրացնել  հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, որակը և թափանցիկությունը, ՊՖԿ համակարգի հաշվետվողականությունը:

ԿՖԿՏՀ ներդրման շրջանակներում 2022թ. գույքագրվել, թվարկվել, ուսումնասիրվել են ԿՖԿՏՀ 6 ՝ Բյուջետավորում, Գանձապետարան, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում, Պետական գնումներ, Պետական պարտք և Ներքին աուդիտ մոդուլների բիզնես գործընթացները: Դրա հիման վրա մշակվել է ԿՖԿՏՀ ամբողջական կոնցեպտը, նրանում ներառված մոդուլների բիզնես գործընթացների, ինչպես նաև միմյանց միջև կապերի և տեղեկատվության փոխանակման նոր ընթացակարգերը:

Այսուհետ՝ ԿՖԿՏՀ կոնցեպտի հիման վրա մշակվել է ԿՖԿՏՀ ներդրման ծրագրային ապահովման ձեռքբերման տեխնիկական առաջադրանքի նախագիծը: 

Ֆինանսների նախարարությունը, հավատարիմ մնալով ՊՖԿ համակարգում նախատեսվելիք բարեփոխումների թափանցիկության և հնարավոր շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածության ապահովման սկզբունքին, պարբերաբար հրապարակում է ԿՖԿՏՀ ներդրման տարբեր փուլերը բնութագրող փաստաթղթերը՝ խրախուսելով դրանց վերաբերյալ հարցադրումները և քննարկումների մասնակցությունը: 

ԿՖԿՏՀ-ի շուրջ առաջացած Ձեր հարցերը խնդրում ենք հղել հետևյալ էլ. հասցեին՝ secretariat.gfmis@minfin.am

 

Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) տեխնիկական առաջադրանք

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...