ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությունը հաշվառում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար դիմած անձանց:
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց 5 աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի մերժվում: