Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

 

 

2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:

Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին: Նշված հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպման և գործարար համաժողովի պաշտոնական էջ

 

ՎԶԵԲ տարեկան հանդիպման քննարկումների հիմնական ուղղությունները

Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը համախմբում է ՎԶԵԲ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների՝ համընդհանուր ֆինանսատնտեսական խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և դրանց լուծումների շուրջ համագործակցելու նպատակով:

Այս տարի ՎԶԵԲ-ը կենտրոնանալու է երեք առանցքային թեմաների վրա՝ ներառականություն, թվայնացում և կանաչ անցում ՝ իր առաջնահերթություններին համապատասխան:

Այս թեմաներից յուրաքանչյուրը արտացոլում է ՎԶԵԲ-ի առաքելության էությունը և ցույց է տալիս ժամանակակից բիզնեսի և առաջընթացի զարգացող պատկերը:

Ներառականությունը անհատների համար հաջողության հասնելու հավասար հնարավորությունների ապահովումն է՝ լավագույնս օգտագործելով նրանց հմտություններն ու տաղանդը: Սա կարևոր է Բանկի մոտեցման համար. ձևավորել աճ և բարգավաճում այն տնտեսություններում, որտեղ այն գործունեություն է ծավալում:
Թվայնացման վրա կենտրոնացումը կարևոր է տեխնոլոգիական արագ առաջընթացի արդյունքում առաջացած անհամար հնարավորությունների ու մարտահրավերների տեսանկյունից: Անառարկելի է թվային աշխարհի փոխակերպող ուժը բիզնեսում, ֆինանսներում և առհասարակ հասարակության մեջ:
Կանաչ տնտեսության անցումը Բանկի նոր մոտեցումն է՝ օգնելու այն տնտեսություններին, որտեղ աշխատում է ՎԶԵԲ-ը` կառուցել կանաչ, ցածր ածխածնային և ճկուն տնտեսություններ: Կանաչ անցումը վերաբերում է  անցմանը դեպի այնպիսի տնտեսություն, որը հիմնված չէ օրգանական հանածո վառելիքի և բնական ռեսուրսների գերսպառման վրա: Կայուն տնտեսությունը հենվում է ցածր ածխածնային լուծումների վրա, որոնք նպաստում են փակ ցիկլի տնտեսությանը և կենսաբազմազանությանը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)