Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչություն
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-335
Էլ․փոստ՝ karen.alaverdyan@minfin.am
Վարչության հիմնական խնդիրներն են`
1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության մեթոդաբանության մշակումը, նշված ոլորտներում ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտումը, վերլուծումը եւ գնահատումը, ինչպես նաեւ դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալուն ուղղված աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը,
2) հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական մեթոդաբանության մշակումը, հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը,
3) առեւտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, ամփոփումը, միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,
4) պետական կառավարման լիազորված մարմինների համակարգերի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եռամսյակային (աճողական) և տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, ամփոփումը, վերլուծությունը, նշված կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, ինչպես նաև գործունեության կենտրոնացված մշտադիտարկման իրականացումը:
- Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 26-ի N 463-Լ և 2019 թվականի օգոստոսի 22-ի N 472-Լ հրամանների
- Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի ապրիլի 5-ի N 503-Ա և 2020 թվականի մարտի 6-ի N 206-Ա հրամանների
Հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժին
Բաժնի պետ` Րաֆֆի Ալեքսանյան
Հեռախոս` (+37411) 800-213
էլ. փոստ` raffi.aleksanyan@minfin.am
Ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման
և աուդիտի կարգավորման բաժին
Բաժնի պետ՝ Գոռ Քոչարյան
Հեռախոս` (+37411) 800-211
էլ. փոստ`gor.kocharyan@minfin.am
Պետական մասնակցությամբ ընկերությունների
շահութաբաժինների հսկողության բաժին
Բաժնի պետ՝ Արշալույս Հովսեփյան
Հեռախոս` (+37411) 800-227
էլ. փոստ` arshaluys.hovsepyan@minfin.am
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
հաշվետվությունների մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ՝ Նազիկ Նազարյան
Հեռախոս` (+37411) 800-254
էլ. փոստ` nazik.nazaryan@minfin.am