Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն

Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-238
Էլ․փոստ՝ hrayr.yesayan@minfin.am

 

Վարչության հիմնական խնդիրն է տնտեսության իրական հատվածի և ենթակառուցվածքային ոլորտների համար (այսուհետ՝ Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակ) բյուջետային գործընթացի կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը' իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես'

1) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի  ծրագրավորման, ինչպես նաև առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.

3) բյուջետային գործընթացի կազմակերպման և իրագործման հարցերը կանոնակարգող օրենսդրության մշակման  ու կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.

4) Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակում տնտեսական վերլուծությունների իրականացումը:

  • Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 290-Լ հրամանի: 
  • Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 1510-Ա հրամանի: 

 

Տնտեսության ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին

Բաժնի պետի պարտականությունները կատարող` Վահե Ասրյան

Հեռախոս`(+37411) 800-138

էլ. փոստ`vahe.asryan@minfin.am

 

Ենթակառուցվածքային ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին

Բաժնի պետի պարտականությունները կատարող` Մարինե Մադոյան

Հեռախոս` (+37411) 910-431

էլ. փոստ` marine.madoyan@minfin.am 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)